Jump to content

Տուլեի ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուլեի ընկերություն
Изображение логотипа
Տեսակգաղտնի ընկերություններ
Երկիր Վայմարյան Հանրապետություն
ՀիմնադիրՌուդոլֆ ֆոն Սեբոտենդորֆ
Հիմնադրվածօգոստոս 1918
Լուծարված1930
Գաղափարախոսություննացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում, ռասիզմ, հակասեմականության, հակակոմունիզմ և Ազգային շարժում
ՇտաբԲավարիա, Վայմարյան Հանրապետություն
 ⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


Տուլեի ընկերություն (գերմ.՝ Thule-Gesellschaft), սկզբում՝ Studiengruppe für germanisches Altertum («Գերմանական հնության ուսումնասիրության խումբ»)՝ նացիստական օկուլտական և քաղաքական կազմակերպություն, որը ստեղծվել է 1918 թվականին Մյունխենում, անվանակոչվել է հունական լեգենդների հյուսիսային առասպելական քաղաքի պատվին։ Միությունը հայտնի է որպես կազմակերպություն, որն էական ազդեցություն ունեցավ Գերմանական բանվորական կուսակցության ձևավորման վրա, ինչն էլ հետագայում Ադոլֆ Հիտլերի ջանքերով վերակազմավորվեց ՆՍԳԲԿ–ի։ Հիտլերի կենսագիր Յան Կերշոուն նշում էր, որ այս կազմակերպության անդամ են հանդիսացել Ռուդոլֆ Հեսսը, Ալֆրեդ Ռոզենբերգը, Հանս Ֆրանկը, Յուլիուս Լեմաննը, Գոտֆրիդ Ֆեդերը, Կարլ Հարրերը[1]։

Այնուամենայնիվ Նիկոլաս Գուդրիկ–Կլարկը պնդում է, որ միայն Հանս Ֆրանկը և Ռուդոլֆ Գեսսն են եղել Տուլեի անդամներ իսկ մյուս նշանավոր նացիստներին հրավիրում էին միայն Տուլեի հավաքներին ելույթ ունենալու, կամ նրանք ընդհանրապես կապ չունեին ընկերության հետ[2][3]։ Հերինգի խոսքերին համաձայն «չկա անգամ մեկ ապացույց, որ Հիտլերը երբևիցե հաճախել է Տուլեի ընկերություն»[4]։

Տուլեի ընկերությունը ի սկզբանե «գերմանական հետազոտական խումբ» էր, որը ղեկավարվում էր Վոլտեր Նաուհաուսի[5]՝ Առաջին համաշխարհային պատերազմում վիրավորված զինվորականի կողմից, ով դարձավ արվեստի ուսուցիչ, Germanenorden–ի համար սերնդաբանությունը պահպանող։ Վերջինս գաղտնի ընկերություն էր, որը հիմնվել է 1911 թվականին և պաշտոնապես կոչվել միայն հաջորդ տարի[6]։ 1917 թվականին Նաուհաուսը տեղափոխվեց Մյունխեն․ նրա Տուլեի ընկերակությունը պիտի քաղարկում լիներ Germanenorden–ի մյունխենյան բաժնի համար[7], սակայն գործողություններն այլ կերպ զարգացան Օրդենում մասնատվածություն առաջանալու պատճառով։ 1918 թվականին Նաուհաուսը Մյունխենում կապ հաստատեց Ռուդոլֆ ֆոն Սեբոտենդորֆի՝ օկուլտիստ և Օրդենի մասնատված բավարական ճյուղի նորընտիր ղեկավարի հետ[8]։ Այս երկուսը դարձան անձնակազմի հավաքագրման բաժնի օգնականներ, և Սեբոտտենֆորդը Նաուհաուսի Տուլեի ընկերությունը ընդունեց իր մյունխենյան Germanenorden–ի անվան ծածկագրման համար[9]։

Գաղափարախոսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլեի կազմակերպության սկզբնական առաջնահերթ նպատակն էր արիական ռասայի ստեղծման պնդումը։ 1917 թվականին մարդիկ, ովքեր ցանկանում էին միանալ գերմանական օրդենին, որի մասն էլ 1918 թվականին կազմում էր Տուլեի ըներակցությունը, պիտի ստորագրեին սրանց ծագումնաբանության մասին հատուկ հռչակագիր․

Ստորագրողը երդվում է իր ողջ իմաստությամբ և համոզումներով, որ հրեական կամ գունավոր արյուն չի հոսում ոչ իր, ոչ իր կնոջ երակներով, և որ իր նախահայրերի մեջ չկան գունավոր ռասայի ներկայացուցիչներ[10]։

Տուլեն (հունարեն՝ Θούλη) հողատարածք է, որն ըստ հունա–հռոմեական աշխարհագետների գտնվում է ծայր հյուսիսում (հաճախ որպես Տուլե է ներկայացվում Իսլանդիան)[11]։ Լատիներեն «Ultima Thule» տերմինը հիշատակվում է նաև հռոմեացի պոետ Վերգիլիոսի կողից իր գեորգիկներ ժանրի բանաստեղծություններում[12]։ Ի սկզբանե Տուլեն հավանաբար եղել է Սկանդինավիայի անունը, չնայած Վերգիլիոսն այն օգտագործում էր որպես ողջ աշխարհով հայտնի տխրահռչակ տեղանուն, և նրա հիշատակությունը պետք չէ դիտարկել որպես հղում Սկանդինավիային[13]։

Տուլեի ընկերությունը Տուլեն նույնականացնում էր որպես հյուսիսի կորած հնագույն տարածք՝ ոչ հեռու Գրենլանդիայից և Իսլանդիայից։ Այս գաղափարները ձեռք են բերվել Լ․ Դոննելլի ավելի հին արձնագրություններից այն մասին, թե Ատլանտյան օվկիանոսում ինչ–որ տեղ գոյություն է ունեցել անհետացած տարածք, և որ այն արիական ազգերի հայրենիքն է։ Տուլեն հիշատակվել է սվաստիկայի տարածման շրջանները նշելիս։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլեի ընկերությունն ուներ 250 հետևորդ Մյունխենում և մոտ 1500 ողջ Բավարիայի շրջանում[14]։

Տուլեի ընկերակցության հետևորդները շատ էին հետաքրքրվում ռասայական վարկածով՝ մասնավորպես հրեաների և կոմունիզմի դեմ պայքարով։ Սեբոտենդորֆը պլանավորեց, սակայն չկարողացավ 1918 թվականի դեկտեմբերին կազմակերպել բավարական սոցիալիստական փոխնախարար Կուրտ Էյսների[5][15] առևանգումը։ 1919 թվականի ապրիլի Բավարական հեղափոխության ժամանակ տուլեականներին մեղադրեցին երկրի իշխանություն մուտք գործելու և իշխանափոխության փորձ կատարելու մեջ։ Ապրիլի 26–ին Մյունխենի կոմունիստական իշխանությունը հարձակում գործեց կազմակերպության վրա և ձերբակալեց վեց անդամի, որոնց ապրիլի 30–ին մահապատժի ենթարկեց։ Նրանց թվին էին պատկանում նաև Վոլտեր Նաուհաուսը և չորս հայտնի ազնվական՝ այդ թվում նաև կոմսուհի Հոլիա ֆոն Վաստարպը, ով զբաղեցնում էր խմբավորման քարտուղարուհու պաշտոնը, և արքայազն Գուստավը, ով կապ ուներ որոշ եվրոպական արքայական ընտանիքների հետ[16][17]։ Ի պատասխան Տուլեն կազմակերպեց քաղաքացիների ապստամբությունը, երբ Սպիտակ զորքերը մայիսի 1–ին մտան քաղաք[18]։

Տուլեի ընկերակցության նշանը

Münchener Beobachter թերթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Տուլեի կարիքները հոգալու համար Ռուդոլֆ ֆոն Սեբոտենդորֆը ձեռք բերեց մյունխենյան շուրջօրյա «Մյունխենյան տեսաբան» թերթը։ Ավելի ուշ թերթը վերանվանվեց «Völkischer Beobachter» և դարձավ ՆՍԳԲԿ–ի թերթ։ Նրա խմբագիրը դարձավ Կարլ Հարրերը։ Բաժանումը տեղի ունեցավ 1920 թվականի ապրիլին, երբ Հիտլերը պահանջեց, որ թերթը դադարի այլ պահպանողական կուսակցություններին օժանդակելը, և հասավ դրան։ Տարվա վերջին Սեբոտենդորֆը ստիպված եղավ հեռանալ խմբագրությունից, և թերթը գնվեց ՆՍԳԲԿ–ի կողմից՝ Ֆրանց ֆոն Էպպից պարտք վերցնելով[19]։

Գերմանական բանվորական կուսկացություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Ֆրեկսլերը կապեր հաստատեց Տուլեի ընկերակցության և աշխատավորների համար կարևոր այլ տարատեսակ կազմակերպությունների հետ։ 1919 թվականի հունվարի 5–ին նա Կարլ Հարրերի հետ հիմնեց Deutsche Arbeiterpartei–ն (Գերմանական բանվորական կուսկացություն)։ Ադոլֆ Հիտլեը միացավ դրան նույն թվականի սեպտեմբերին։ 1920 թվականի փետրվարի վերջին այն վերանվանվեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, որը հաճախ նացիստական կուսակցություն են անվանում[20]։

Սեբոտենդորֆը այդ ընթացքում լքեց Տուլեի ընկերությունը և երբեք չդարձավ ՆՍԳԲԿ–ի կամ նացիստական կուսակցության անդամ։ Դիտրիխ Բրոնդերը (Bevor Hitler kam, 1964) պնդում էր, որ ընկերություն մյուս անդմաներն ավելի ուշ նկատվել են նացիստական Գերմանիայում, այդ թվում նաև Դիտրիխ Էկկարտը (նա Հիտլերին նախապատրաստում էր նրա ելույթներին Էրիկ Յան Հանուսսենի հետ), Գոտֆրիդ Ֆեդերը, Հենրիխ Հիմմլերը, Ռոզենբերգը, Ռուդոլֆ Հեսսը, Հերման Գյորինգը[21]։ Պատմաբան Նիկոլայ Գուդրիկ–Կլարկը անդամների այս ցուցակն անվանեց կեղծ և տարօրինակ՝ նշելով, որ Ֆեդերը, Էկկարտը և Ռոզենբերգը երբեք ավելին չեն եղել, քան պարզապես հյուրեր, ում նկատմամբ Տուլեի ընկերությունը հատկապես հյուրընկալ եղավ 1918 թվականի Բավարական հեղափոխության ժամանակ[22], սակայն նա վերջերս ընդունեց, որ Հեսսը և Ֆրենկը ընկերության անդամներ էին մինչև նացիստական կուսակցության անդման դառնալը[3]։ Նաև կա կարծիք, որ Ադլոֆ Հիտլերը նույնպես ընկերության անդամ էր[23]։ Փաստերն, ընդհակառակը, մատնանշում են, որ նա երբեք ծողովներին չի մասնակցել, ինչը փաստում է նաև Հերինգի հավաքների տեղեկամատյանը[4]։ Ակնհայտ է, որ ինքը Հիտլերը քիչ էր հետաքրքրվում և քիչ ժամանակ է տրամադրում ներքին հարցերին[24]։

Վիլհելմ Լաֆորսը և Մակս Սեսսելմանը (Münchener Beobachter–ի աշխատակիցներ) Տուլեի ադամներ էին, որոնք նույնպես ՆՍԳԲԿ–ի անդամ դարձան[5]։

Դերը Երրորդ Ռեյխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ պատմաբանների Ռուդոլֆ Հեսսը՝ Հիտլերի աջ ձեռքը, և Հանս Ֆրանկը՝ Լեհաստանում ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը, նույնպես ընկերության անդամներ էին (այլ պատմաբաններ կարծում են, որ նրանք մասնակցել են հավաքներին, բայց միայն որպես հյուրեր[25])։ Ալֆրեդ Ռոզեմբերգը և Դիտրիխ Էկկարտը՝ Հիտլերի խորհրդատուները, նույնպես մասնակցում էին ժողովներին հյուրի կարգավիճակում[26]։

1920 թվականի սկզբին Կարլ Հարրերը հեռացվեց ՆՍԳԲԿ–ից, քանի որ Հիտլերը ցանկանում էր խզել Տուլեի ընկերության հետ կապերը, որն էլ արդյունքում ընկավ ճգնաժամի մեջ և լուծարվեց մոտ հինգ տարի անց՝ Հիտլերի իշխանության գալուց բավականին շուտ[21]։

Ռուդոլֆ ֆոն Սեբոտենդորֆը Տուլեի ընկերությունը լքեց 1919 թվականին, բայց 1933 թվականին ետ վերադարձավ Գերմանիա՝ ցանկանալով այն վերստեղծել։ Նույն թվականին նա հրատարակեց «Bevor Hitler kam» (գերմաներեն լեզվով)՝ «Մինչև Հիտլերի գալը» գիրքը, որում նա պնդում էր, որ Տուլեի ընկերությունը ճանապարհ հարթեց ֆյուրերի համար․

Տուլեականները նրանք էին, ում մոտ եկավ Հիտլերն առաջին անգամ, և Տուլեն առաջինն էր, որ միավորվեց Հիտլերի հետ։

Այդ խոսքը բացասական արձագանք ստացավ նացիստական իշխանության կողմից․ 1933 թվականից հետո ներքին կազմակերպությունները ճնշվեցին, որոնցից շատերը փակվեցին 1935 թվականի հակամասոնական օրենքով։ Սեբոտենդորֆի գիրքն արգելվեց, իսկ ինքը ձերբակալվեց և կարճ ժամանակով ազատազկվեց 1934 թվականին, ինչից հետո աքսորվեց Թուրքիա։

Դավադրության վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուլեի ընկերությունն իր գաղտնախորհուրդ ֆոնի պատճառով դարձավ Գերմանիայի դեմ դավադրության վարկածի կենտրոնը (օրինակ Անեներբե բաժինը)։ Վարկածն ներառում է նացիստական ՉԹՈ–ների ստեղծումը։ Պնդում են նաև, թե ընկերությունը գաղտնի զենք է ստեղծել, թե ընկերության անդմաները ոչ միայն Հիտլերին սովորեցնում էին ելույթների արվեստը, այլև նրան ինչ–որ գերբնական գաղտնիքներ են փոխանցել, որոնք նրան օգնել են քաղաքական պայքարում հաջողության հասնել[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kershaw, Ian, Hitler, 1889-1936: Hubris, p. 138-139, W. W. Norton & Company, 2000
  2. Goodrick-Clarke 1985, էջեր. 149, 221
  3. 3,0 3,1 Goodrick-Clarke 2003, էջ. 114
  4. 4,0 4,1 Johannes Hering, "Beiträge zur Geschichte der Thule-Gesellschaft", typescript dated 21 June 1939, Bundesarchiv Koblenz, NS26/865, cited in Goodrick-Clarke (1985: 201), who concludes: "There is no evidence that Hitler ever attended the Thule Society" (ibid., 201).
  5. 5,0 5,1 5,2 Phelps 1963
  6. Goodrick-Clarke 1985, էջեր. 127–28, 143
  7. Phelps 1963, n.31.
  8. Goodrick-Clarke 1985, էջեր. 131, 142–43
  9. Goodrick-Clarke 1985, էջ. 144
  10. Rudolf von Sebottendorff, Bevor Hitler kam, 1933, page 42
  11. "Perseus Digital Library", citing Smith's Dictionary of Greek and Roman Geography
  12. Vergil, Georgics, 1.30
  13. Oxford Classical Dictionary 2003
  14. Goodrick-Clarke 1985, էջ. 143
  15. Goodrick-Clarke 1985, էջ. 147
  16. Timebase 1919 Արխիվացված 2006-09-29 Wayback Machine. Timebase Multimedia Chronography. Accessed April 18, 2008.
  17. Goodrick-Clarke 1985, էջ. 148.
  18. Goodrick-Clarke 1985, էջ. 149.
  19. Kurlander, 2012, էջ 534
  20. Goodrick-Clarke 1985, էջ. 150
  21. 21,0 21,1 Goodrick-Clarke 1985, էջ. 221
  22. Goodrick-Clarke 1985, էջեր. 149, 217–225
  23. Angebert 1974, էջ. 9
  24. Skorzeny 1995
  25. Kurlander, 2012, էջ 531
  26. Николас Гудрик-Кларк. Black Sun : Aryan Cults, Esoteric Nazism, and the Politics of Identity
  27. Goodrick-Clarke 2003: 166–169.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Angebert, Jean-Michel. 1974. The Occult and the Third Reich: the mystical origins of Nazism and the search for the Holy Grail.. Macmillan Publishing. 0-02-502150-8.
  • Goodrick-Clarke, Nicholas. 1985. The Occult Roots of Nazism: The Ariosophists of Austria and Germany 1890-1935. Wellingborough, England: The Aquarian Press. 0-85030-402-4.
    Republished 1992 as The Occult Roots of Nazism: Secret Aryan Cults and Their Influence on Nazi Ideology: The Ariosophists of Austria and Germany, 1890–1935 (New York University Press, 0-8147-3060-4)
    and in 2003 as The Occult Roots of Nazism: Secret Aryan Cults and Their Influence on Nazi Ideology (Gardners Books, 1-86064-973-4).
  • Goodrick-Clarke, Nicholas. 2002. Black Sun: Aryan Cults, Esoteric Nazism and the Politics of Identity. New York University Press. 0-8147-3124-4. (Paperback 2003, 384 pages, 0-8147-3155-4.)
  • Höhne, Heinz. 1969. The Order of the Death's Head: The Story of Hitler's SS. Martin Secker & Warburg. 0-14-139012-3.
  • Jacob, Frank. 2010. Die Thule-Gesellschaft. Uni-edition. 3-942171-00-7
  • Jacob, Frank: Die Thule-Gesellschaft und die Kokuryûkai: Geheimgesellschaften im global-historischen Vergleich, Königshausen & Neumann, Würzburg, 2012, 978-3826049095
  • Phelps, Reginald H. 1963. "'Before Hitler Came': Thule Society and Germanen Orden". Journal of Modern History 35(3): 245-261. ISSN 0022-2801/63/3501.
  • Skorzeny, Otto, tr. Johnston, David. 1995. My Commando Operations. 0-88740-718-8.
  • Gilbhard, Hermann. 1994. Die Thule-Gesellschaft. Kiessling Verlag. 3-930423-00-6. (գերմ.)
  • Hale, Christopher. 2003. Himmler's Crusade: The True Story of the 1938 Nazi Expedition into Tibet. London: Transworld Publishers. 0-593-04952-7.
  • Kershaw, Ian. 2001. Hitler 1889–1936: Hubris. Penguin. 0-14-013363-1.
  • Lavenda, Peter. 2007. Unholy Alliance. Continium Books. 0-8264-1409-5.
  • Sklar, Dusty. 1977. The Nazis and the Occult. New York: Dorset Press. 0-88029-412-4